Հրդեհ բնակարանում. այն գրեթե ամբողջությամբ այրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 9 շենք բնակարան 21 հասցեում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ ժամը 15:48-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ, այրվել են երկրորդ հարկի բնակարանի պատշգամբը (24 ք.մ.), միջանցքը (15 ք.մ.), ննջասենյակը (20 ք.մ.) եւ երրորդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբը (24 ք.մ.), միջանցքը եւ ննջասենյակը՝ մասամբ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



