Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ պայթյուն է որոտացել. սակրավորները կասկածելի ուսապարկ են պայթեցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌիո դե Ժանեյրոյում` Օլիմպիական խաղերի հեծանվավազքի վազքուղու մոտակայքում օգոստոսի 6-ին պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ականատեսներին:
Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, խուճապ չկա, և մրցելույթները շարունակվում են: Մամուլի աշխատակիցների համար նախատեսված տրիբունայի մոտ աշխատում են սակրավորները:
Ավելի ուշ Օլիմպիական խաղերի մամլո կենտրոնից հայտնել են, որ 2016-ի Օլիմպիադայի սակրավորների խումբը պայթեցրել է հեծանվավազքի վազքուղու մոտ առանց վերահսկողության թողնված կասկածելի ուսապարկը։
Այսօր հեծանվորդները մրցում են 237 կմ երկարությամբ վազքուղում:



