«Լուգանսկի Հանրապետության» ղեկավարի դեմ մահափորձ է իրականացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Լուգանսկի Ազգային Հանրապետության» ղեկավար Իգոր Պլոտնիցկին իր դեմ կատարված մահափորձի հետևանքով ծանր վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, վկայակոչելով բժիշկներին, տղամարդը վնասվածքներ է ստացել կենսական կարևոր օրգաններում: Խոսքը վերաբերում է լյարդին և փայծաղին:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, Պլոտնիցկին ստացել է ականաբեկորային վնասվածքներ: Չճանաչված հանրապետության ղեկավարն արդեն վիրահատվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ այսօր անհայտ անձանց տեղադրած պայթուցիկի հետևանքով Պլատնիցկու մեքենան պայթել է:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



