«Յուվենտուսը» հետաքրքրված է Շվայնշտայգերի ծառայություններով
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։
«Calcioline»-ի տեղեկություններով, իտալական ակումբը 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստին համարում է Պոլ Պոգբայի հավանական փոխարինող։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն իր հերթին մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Ավելի վաղ Շվայնշտայգերը գրավել էր նաև «ՊՍԺ»-ի, «Ինտերի» և «Միլանի» ուշադրությունը։
Անցյալ շաբաթ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի որոշմամբ գերմանացի ֆուտբոլիստը տեղափոխվել էր երիտասարդական թիմ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



