Հայաստանում օգոստոսի 10-ից ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում օգոստոսի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15- 20մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սպասվում քամի` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 7-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20մ/վրկ արագությամբ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



