Ժապավենաձեւ լողազգեստներ «Արձակիր ինձ»՝ սեզոնի հիթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆstyle.news.am-ը գրում է.
Երբեւէ ձեզ նվերի նման փաթաթե՞լ են։ Ո՞չ, ուրեմն բրիտանական «Bluebella» ապրանքանիշի լողազգեստները շատ շուտով կփոխեն իրավիճակը։

Բրիտանական ASOS հանրահայտ ինտերնետային խանութում հայտնվել են «Unwrap Me» («Արձակիր ինձ») մետաքսե լողազգեստները, որոնք վաճառվում են 26 դոլարով։

Լողազգեստն ունի ժապավենի տեսք։ Այն ասես «փաթեթավորում է» կնոջ մարմինը՝ կապվելով կրծքի հատվածում. հավանաբար բրենդի մոդելավորողների կարծիքով՝ լողափում կանայք իսկական նվերներ են։

Առաջարկվում են սպիտակ, սեւ եւ կարմիր ժապավենաձեւ լողազգեստներ՝ տարբեր գունային նախընտրություններ ունեցող հաճախորդների պահանջարկը բավարարելու համար։

Աղբյուրը՝ Daily mail
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



