Շոտլանդական կուսակցությունը կոչ է արել պատրաստ լինել անկախության շուրջ նոր հանրաքվեի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդական ազգային կուսակցությունը (Scottish National Party, SNP) ծրագրում է հոկտեմբերին կայացած հերթական համագումարում քննարկել երկրի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի հարցը՝ ԵՄ-ին անդամակցության պահպանման շրջանակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Courier պարբերականը:
«Եթե Մեծ Բրիտանիայի կազմում մեր անդամակցության պաշտպանության համար կենսունակ լուծումներ չկան, ապա Շոտլանդիան պետք է պատրաստ լինի անկախության շուրջ նոր հանրաքվեի եւ ձգտի Եվրոպայում մնալ որպես անկախ պետություն»,- կարծում են SNP-ում:
Հուլիսի Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել էր, որ պետությունը կսկսի պատրաստվել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն, եթե երկրի շահերը հաշվի չառնվեն Brexit-ի հարցում: Նա նաեւ նշել էր, որ կրկնակի հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականին:



