Շտայնմայերը Թուրքիայի հետ երկխոսությունը վերականգնելու հույս ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը թուրքական կառավարության հետ երկխոսությունը վերականգնելու հույս է հայտնել՝ չնայած այն մտավախություններին, որոնք ստեղծվել են երկրում մասսայական ձերբակալությունների և աշխատանքից հեռացումների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ես կաշխատեմ համոզվել, որ Թուրքիայի հետ երկխոսությունը տեղի կունենա ոչ միայն բարձրախոսների և տեսախցիկների միջոցով»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ նույնիսկ ծանր ժամանակներում երկրների միջև ուղիղ երկխոսությունը ոչ մի այլընտրանք չունի:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարությունում հայտնել էին, որ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները ալեկոծության շրջանում են:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



