«Կովիկ» կոնֆետների բաղադրատոմսը
ԼԱՅՖԲոլորիս էլ դեռ մանկուց ծանոթ են այդքան պարզ, բայց շատ համեղ «Կովիկ» կոնֆետները: Դրանց պատրասման բաղադրատոմսը շատ պարզ է, ինչի շնորհիվ կարելի է ցանկացած պահի վայելել սիրելի կոնֆետները: Տնական կոնֆետների բաղադրատոմսին կարելի ցանկության դեպքում ավելացնել սիրելի որևէ այլ բացադրիչ և ստանալ կոնֆետների տեսականի:
Տնական «Կովիկները» կարող են լինել կաթնային, շոկոլադե, մակով և առհասարակ ցանկացած այլ բաղադրիչով: Ամեն ինչ կախված է նախասիրություններից:
Բաղադրությունը.
· 6 բաժակ շաքարավազ,
· 1 ճաշի գդալ կակաո,
· 100 գրամ կարագ,
· 2 բաժակ կաթ,
· 3 հատ ձու:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները խառնել և 20 րոպե եփել:

Այնուհետև լցնել կաղապարների մեջ կամ պոլիէթիլենի վրա:

Սպասել մինչև սառի և բաժանել մասերի:

Այս բաղադրատոմսով պատրաստված կոնֆետները ստացվում են ամուր, բայց միևնույն ժամանակ նուրբ ու փափուկ:



