Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գանձակի պարի խումբը հաղթանակով է վերադարձել միջազգային փառատոնից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի երաժշտական դպրոցի պարի խումբը երկրորդ մրցանակով է վերադարձել Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում կազմակերպված պարի միջազգային փառատոնից: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի երաժշտական դպրոցի տնօրեն Մարի Սիրականյանը, Գանձակի երաժշտական դպրոցի պարի խումբը միջազգային փառատոնին մասնակցել է «Սեւան» պարի ստուդիայի տնօրեն Արծրուն Ղարիբյանի հրավերով, ով փառատոնի հիմնական կազմակերպիչներից մեկն է: 
«Գանձակի դպրոցի պարի խումբը, 16 հոգանոց պատվիրակությամբ, մեկնեց Վրաստանի Հանրապետություն եւ մասնակցեց «Նարնջագույն Քոբուլեթի» մրցույթ-փառատոնին: Խումբը 7 օր մնաց Վրաստանում, մասնակցեց հայր եւ որդի Արծրուն եւ Արտյոմ Ղարիբյանների անցկացրած վարպետության դասերին եւ միանգամից բեմ դուրս եկավ: Մեր պատվիրակության անդամները պարեցին «Արցախ» եւ «Պոպուրի» պարերը եւ մրցակցելով 40 երկրներից եկած 100 պարախմբերի հետ՝ գրավեցին հաղթական երկրորդ տեղը: Փառատոնի ավարտից հետո մասնակիցները եղան Բաթումիում, Քոբուլեթիում, Ուռեկիում: Հա ղթանակած պարի խումբը գրավեց հովանավորների ուշադրությունը, ովքեր իրենց ներդրումները կանեն Գանձակի երաժշտական դպրոցի զարգացման գործում»,- ներկայացրեց Մարի Սիրականյանը:
Գանձակ գյուղի երաժշտական դպրոցն ունի 109 աշակերտ եւ դաշնամուրի, սինթեզատորի, զուռնայի, դհոլի, շվիի, պկուի, վոկալ բաժիններ եւ պարի խումբ, երգչախումբ: Գանձակի երաժշտական դպրոցում սովորելու են գալիս ե՛ւ Գանձակի, ե՛ւ հարեւան համայնքների դպրոցահասակ երեխաներ: Դպրոցն ունի նաեւ 7 պետպատվերով սահմանված անվճար տեղ: 
Դպրոցն աշխատում է հագեցած գրաֆիկով, բազմաժանր ու համերգաշատ առօրյայով, նույնիսկ ամառային ամիսներին, երբ մյուս ուսումնական հաստատություններն անցնում են հանգստի, Գանձակի դպրոցը շարունակում է իր երգի ու պարի խմբակներով հանդես գալ տարբեր մրցաշարերում՝ արձանագրելով հաղթական ձեռքբերումներ:
«Դպրոցի պարի խմբակը վերջին երկու ամսում նվաճել է 3 հաղթանակ, 3 մրցանակային գավաթ, 1 արծաթե մեդալ եւ պատվոգիր: Միջազգային փառատոնում ձեռք բերած հաղթանակը շատ ավելի խոսուն է ու պարտավորեցնող»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը: Գանձակի երաժշտական դպրոցն ունի նաեւ բարերար-բարեկամ՝ ի դեմս Գայանե Խաչատրյանի, ով բնակվում է հեռավոր Ավստրալիայում: Նրա ֆինանսավորմամբ այսօր դպրոցն ունի լիովին նորոգված ու նորացված 2 սանհանգույց, պարի դահլիճ՝ հայելապատ, հարմարեցված պարաձողերով եւ անհրաժեշտ գույքով:
Տնօրենն այս հաջողությունները շաղկապում է հովանավորների, բարեկամների, միջոցառումների կազմակերպիչների հետ, ովքեր իրենց հնարավորություն են տալիս՝ գրանցել  առաջընթաց  եւ լինել մրցունակ ոչ միայն հանրապետական ու մարզային, այլ նաեւ՝ միջազգային բեմերում:

 

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան