Ազատության հրապարակում մեկնարկել է հավաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքը։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ արդեն երկրորդ օրը հանրահավաքը վարող չունի եւ ինքնաբուխ է ընթանում։
Ելույթ ունեցողները, որոնք հիմնականում հանրության լայն շրջանակներին անծանոթ քաղաքացիներ են, իրենց նախաձեռնությամբ մոտենում են բարձրախոսին եւ ելույթ ունենում։ Ելույթները վերաբերում են երկրի տարբեր ոլորտների խնդիրներից՝ սոցիալ–տնտեսականից մինչեւ Արցախի հարց։
Անելիքների կոնկրետ պլան չի հրապարակվել։
Արդեն երկրորդ օրը հանրահավաքը չի վարում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին նրան կանչել էին ՀՔԾ, որից հետո տուն վերադառնալիս անհայտ անձիք ծեծի էին ենթարկել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել տասնյակ երիտասարդների:
Նշենք, որ Օպերային թատրոնի արտաքին լուսավորումն այսօր անջատված է։ Հայտնի չէ՝ հավաքին երթ հաջորդելու է, թե ոչ։



