ԱՄՆ-ը Էստոնիայում համատեղ զորավարժություններ է անցկացնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը՝ բրիտանական, էստոնական, լիտվական եւ լատվիական ուժերի հետ զորավարժություններ է անցկացնում «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) օպերացիայի շրջանակներում: Զորավարժությունները սկսվել են հուլիսի 25-ին եւ կավարտվեն օգոստոսի 8-ին, փոխանցում է ВВС-ն՝ հավելելով, որ զորավարժությունները նաեւ «ցուցադրում է հավատարմությունն ինչպես դաշնակիցներին, այնպես էլ եվրոպական կայունությանն ու անվտանգությանը»:
Ուսումնական թռիչքներից մեկի ընթացքում ամերիկյան KC135 լիցքավորող ինքնաթիռը եւ երկու A-10 Warthog գրոհայիններ՝ բրիտանական երկու FGR4 կործանիչի ուղեկցությամբ թռիչք են իրականացրել Էստոնիայի մայրաքաղաք Տալինի երկնքում:
Զորավարժություններն անցկացվում են այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռները շատ էին մոտեցել ԱՄՆ եւ եվրոպական մի շարք երկրներին օգանավերին եւ նավերին: ԱՄՆ-ն այս միջադեպերի կապակցությամբ Ռուսաստանի իշխանություններին իր դժգոհությունն էր հայտնել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:



