Բռնաբարությունից հետո տղամարդը ժամադրության է հրավիրել իր զոհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.panorama.am-ը գրում է.
Մոսկվայում անհայտ տղամարդը բռնաբարել է ավագ դպրոցի աշակերտուհուն, իսկ հետո նրան տուն ուղեկցել և առաջարկել հանդիպել «նույն տեղում, նույն ժամին»։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ աղջիկը միայնակ քայլելիս է եղել Կոկոշկինո կայարանից դեպի տուն։ Տղամարդը հասել է Իրինային, փորձել է նրա հետ խոսել, սակայն աղջիկը ուշադրության չի արժանացրել նրան։
Այդ ժամանակ տղամարդը աղջկան գցել է գետնին, բռնաբարել նրան, ապա պահանջել, որպեսզի նա հանվի, որպեսզի «ավելի լավ տեսնի նրա գեղեցկությունը»։
Տղամարդը պնդել է, որպեսզի ուղեկցի աղջկան տուն, իսկ հետո ասել, որ ցանկանում է կրկին հանդիպել աղջկա հետ։ Նա վերցրել է աղջկա հեռախոսը և խոստացել հետ վերադարձնել, եթե աղջիկը գա հանդիպման։
Հասնելով տուն՝ աղջիկը ամեն ինչ պատմել է մորը, որն էլ անմիջապես դիմել է ոստիկաններին։ Այժմ իրավապահները փնտրում են հանցագործին։



