Կին զինծառայողների մոտ հոգեկան խանգարումներ առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Կանայք և բանակում ծառայությունն անհամատեղելի են։ Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները, որոնք վերլուծել են Իրաքից և Աֆղանստանից վերադարձած զինծառայող-կանանց։
Ինչպես նշել են մասնագետները, հետազոտված 42 397 կանայք, ովքեր ծառայել են ԱՄՆ զինված ուժերում, ավելի շատ են ունեցել վարքի հետ կապված խնդիրներ, քան տղամարդիկ։ Կին զինծառայողները տառապել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, դեպրեսիայով և ալկոհոլիզմով ավելի շատ, քան տղամարդ զինծառայողները։
Կին զինծառայողների մոտ նաև հոգեկան խանգարումներ առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է եղել, քան այն կանանց մոտ, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին։ Գիտնականները համարում են, որ այն կանայք, ովքեր պատրաստվում են ծառայել զինված ուժերում, պետք է լավ մտածեն իրենց առողջության մասին, քանի որ նրանց հոգեբանությունը ավելի թույլ է, քան տղամարդկանցը։



