Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի դերասաններն ու երգիչները՝ «3 շաբաթ Երևանում» ֆիլմում

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հրանտ Թոխատյանը, Վահե Բերբերյանն ու Վահիկ Փիրհամզեն հանդիսատեսին պատմում են, թե ինչպես են Հայաստանում ֆիլմ նկարահանում և ինչ դժվարությունների միջով են անցնում։ Հենց այս մասին է «3 շաբաթ Երևանում» ֆիլմը, որն արդեն  մեծ էկրաններին է։ Ֆիլմը ստեղծվել է գլխավոր երեք դերակատարների ջանքերով՝ սցենարի հեղինակը Վահե Բերբերյանն է, պրոդյուսերը՝ Վահիկ Փիրհամզեն, կազմակերպչական հարցերում նրանց շատ է օգնել Հրանտ Թոխատյանը, ճիշտ այսպես էլ արված է դերաբաշխումը ֆիլմում, որտեղ 3 ընկեր չեն կարողանում միջոցներ հայթհայթել իրենց ֆիլմը նկարահանելու համար։ BlogNews-ը ներկայացնում է պրեմիերայի և կարմիր գորգի հետաքրքիր դրվագները։

Ֆիլմում խաղացել են մի շարք հայտնի դերասաններ՝ Աշոտ Ղազարյան, Նարեկ Դուրյան, Խորեն Լևոնյան, Նանոր Պետրոսյան, Անի Գալստյան, Լևոն Հարությունյան, Սամսոն Ստեփանյան, Լուիզա Ներսիսյան։ Փոքրիկ դերակատարումներ ունեն նաև հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Թաթա, Նունե Եսայան, Քրիստինե Պեպելյան, Արամո, Ինգա և Անուշ Արշակյաններ, Էրիկ և այլք։

«Վահեին ճանաչում եմ արդեն 25-26 տարի, Վահիկին՝ 20։ Մեր հանդիսատեսները տարբեր են, օրինակ՝ Վահիկի դեպքում իրանահայերն են, Վահեի դեպքում՝ արևմտահայերը։ Վաղուց էինք ուզում համագործակցել, առաջին անգամ որոշեցինք անել այնպիսի մի բան, որ կարողանանք մեր հանդիսատեսին հավաքել մի տեղ, չլինեն  տարանջատումներ՝ իրանահայ, արևմտահայ և այլն, ուղղակի դահլիճում լինեն  հայեր։ Երբ հավաքվում ենք, ինչ-որ բան ստացվում է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։

Վահե Բերբերյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը երեքով լավ գործ ստեղծելն էր։ «Սփյուռք-Հայաստան միասին ուրիշ երևույթ կստեղծեն»,- վստահ է նա։

Վահիկ Փիրհամզեն նշեց, որ հպարտ է երկու տաղանդների կողքին կանգնած լինելու համար։ «Սա երրորդ ֆիլմն է, որ նկարահանել եմ և սովորել եմ, որ չես կարող ասել՝ իմ ֆիլմը, պետք է ասես՝ մեր ֆիլմը, որովհետև միայնակ ոչինչ չի ստացվի։ Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր մեզ հետ համագործակցել են և օգնել ֆիլմի նկարահանմանը»,- ասաց նա։

Դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց, որ շատ է հավանել ֆիլմը։ «Շատ թեթև էր, ինձ շատ դուր եկավ գաղափարը։ Ե՛վ լավ դերասաններ էին, և՛ շատ ճիշտ էր մտածված սցենարը, գերագույն հաճույք եմ ստացել։ Կարծում եմ՝ ֆիլմը հաջողություն կունենա և հայ հանդիսատեսը ևս գոհ կլինի»,- ասաց նա:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ կարևորեց, որ ֆիլմը դիտելիս հաջողվում է կտրվել առօրյա հոգսերից։ «Այդ դեպքում իսկապես կարելի է ասել, որ ֆիլմն ունեցավ իր կարևոր ազդեցությունը։ Ես միշտ դիտում եմ ֆիլմը որպես հանդիսատես, ինձ դուր եկավ ֆիլմի թե՛ թեթևությունը, թե՛ պարզունակ թվացող սցենարը, որի մեջ կային շատ խորը ու մեզ համար կարևոր ակցենտներ։ Շատ շնորհակալ եմ, որովհետև ֆիլմի հեղինակները ներառել էին մեզ համար և՛ գեղեցիկ, և՛ հարազատ, և՛ կարևոր երևանյան էլեմենտներ։ Ամեն անգամ նման ֆիլմ նայելուց  հասկանում եմ, որ ուզում եմ ապրել այն Երևանում, այն Հայաստանում, որը ներկայացվում է ֆիլմերում, որտեղ գերակշռում են դրական հույզերը, միշտ կա սեր, Երևանը շատ մաքուր, գեղեցիկ և ներկայանալի է, չկան «ցի»-երով տարբերակաումներ, կա ուղղակի «հայ» և վերջ»,- ասաց նա ու հավելեց, որ կերպարներից յուրաքանչյուրը հատուկ գույն ուներ և լրացնում էր ամբողջ ֆիլմի մոզայկան։

  

Շարունակությունը՝ այստեղ:

Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը