ԵՄ-ն մտահոգված է Իրանում մահապատժի դեպքերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը մտահոգված է Իրանում 20 հոգու մահապատժի դեպքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
«ԵՄ-ն կրկին հայտարարում է ցանկացած պարագայում մահապտժի անընդունելիության մասին իր դիրքորոշումը»,- ասված է Բրյուսելից տարածված հաղորդագրությունում:
Շեշտվում է նաև, որ մահապատիժը չի կարող ծառայել որևէ հանցանքի զսպիչ ուժ և իր բնույթով հերքում մարդկային արժանապատվության անքակտելիության գաղափարը:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



