ԱԻՆ-ի երկու աշխատակից փոխգնդապետի կոչում են ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության, փրկարար ուժերի, թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաեւ ՓԾ Երեւան քաղաքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, Արագածոտնի ՄՓՎ պետի տեղակալ-բնակչության պաշտպանության բաժնի պետ Դմիտրի Պետրոսյանին եւ ՓԾ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչություն տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ Խաչիկ Շմավոնյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
Իսկ Արմեն Երիցյանի մեկ այլ հրամանով՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետի տնտեսական հարցերով օգնական է նշանակվել փ/ծ փոխգնդապետ Սուսաննա Մնացականյանը:



