Սոչիում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին Սոչիում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը և տեղեկացնում, որ նիստին կմասնակցի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նիստի ընթացքում կարծածվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցեր: Առաջնային ուշադրություն է դարձվելու միասնական շուկաների ձևավորման խնդիրներին, այդ թվում` այնպիսի սոցիալական նշանակություն ունեցող ոլորտին, ինչպիսին է դեղերի բնագավառը: Նախատեսվում է քննարկել նաև միության մաքսային օրենսգրքի նախագիծը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել մայիսին` Հայաստանում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



