Պուդինգ սև հաղարջով և բալով, որը պատրաստվում է շատ ավելի հեշտ, քան Դուք կարծում եք
ԼԱՅՖՊուդինգը ձվի, ձավարի, կաթի, կաթնաշոռի, ալյուրի և մրգերի հիմքով պատրաստված ավանդական անգլիական աղանդեր է: Գոյություն ունեն այս աղանդերի բազում տարբերակներ՝ տարբերվող բաղադրիչների համադրությամբ և պատրաստման եղանակով: Անփոփոխ է մնում միայն նրա հիասքանչ համը:
Սև հաղարջով և բալով պուդինգ
Բաղադրիչները.
1. Բալ – 1/2 բաժակ
2. Սև հաղարջ – 1/2 բաժակ
3. Եգիպտացորենի օսլա – 2ճ/գ
4. Շաքարավազ – 2ճ/գ
Պատրաստման եղանակը.
1. Հաղարջը և բալը լվանալ: Բալից հեռացնել կորիզները:
2. Խառնել բալը շաքարավազի հետ: Ավելացնել սև հաղարջը: Զանգվածը դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի:
3. Եգիպտացորենի օսլան բացել ջրում և լցնել զանգվածի վրա: Խառնել և եփել մոտ 1 րոպե՝ մինչև պնդանալը:
4. Լցնել կաղապարների մեջ, սառեցնել և դնել սառնարանը: Մատուցելիս զարդարել հատապտուղներով:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



