Ճապոնացիները հովանոցին սովորեցրել են կանխատեսել եղանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնական Fantastick ընկերությունն ստեղծել Է «խելացի» հովանոց, որը տիրոջը նախազգուշացնում Է եղանակային պայմանների առանձնահատկությունների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին: Գաջեթը Jonas անվանումն Է ստացել ի պատիվ 18-րդ հարյուրամյակի անգլիացի կոմերսանտ եւ գյուտարար Ջոնաս Հենվեյի, որը, ինչպես համարվում Է, առաջինն Է սկսել հովանոց օգտագործել անձրեւից պաշտպանվելու համար:
Jonas-ը սինխրոնացվում Է շարժական հեռախոսի հետ եւ առցանց ռեժիմով նրան փոխանցում եղանակի տեսության տվյալները: Բացի այդ, գաջեթի օգնությամբ կարելի Է գտնել սեփական սմարթֆոնը. դրա համար հովանոցը հարկավոր Է փոքր-ինչ ցնցել, եւ հեռախոսն սկսում Է թրթռալ:
Սարքն աշխատում Է մարտկոցներով, դրանում ներսարված են մի քանի լուսադիոդներ եւ ծանրության ուժի տվիչ:
Հովանոցի ձողը պատրաստված Է ալյումինից, ընտրության համար առաջարկվում Է գույների մի քանի տարբերակ: Գաջեթը վաճառքում կհայտնվի օգոստոսին, գինը 105 դոլար Է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



