Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թքել Հայաստանի վրա, նշանակում է թքել Ռուսաստանի վրա, պարոն Ժիրինովսկի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին արհամարհական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին: Life.ru հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը խնդրել է մեկնաբանել Հայաստանում տիրող իրավիճակը: Ժիրինովսկին տվել է շատ կարճ պատասխան` «թքած Հայաստանի վրա»: Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ ափսոսանք չէր հայտնել ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար, նույն Ժիրինովսկին կոչ էր անում հայերի ձեռքերով կործանել Թուրքիան և վերականգնել Մեծ Հայաստանը:

Այժմ, երբ ինչ-որ քայլեր են կատարվում ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, Ժիրինովսկին սկսել է սիրաշահել Թուրքիային` հայտարարելով, որ Ռուսաստանը 10 տարի անց դաշինք կստեղծի Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ, որ Թուրքիան կդառնա Եվրասիական միության անդամ (հետաքրքիր է, որ այդ 4 երկրներն էլ այսօր կարելի է համարել ձախողված, բռնատիրական հետադիմական ռեժիմներով պետություններ): Այս համեմատությունը բավական է լուրջ չվերաբերվելու Ժիրինովսկու հակասական հայտարարություններին: Նա տրամադրության մարդ է և երկու ժամվա տարբերությամբ կարող է անել իրար լիովին բացառող հայտարարություններ:

Սակայն թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ժիրինովսկին ինչ-որ չափով ձևավորում է հասարակական կարծիք Ռուսաստանում: Չենք սխալվի, եթե ասենք, որ նրա նման մտածում է ռուսաստանյան հասարակության զգալի մասը: Կա մի տարածված կարծիք, որ Ռուսաստանն է փրկել Հայաստանին և նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, իսկ նրանք անշնորհակալ են:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայված, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպե՞ս կարելի է թքած ունենալ ռազմավարական դաշնակցի վրա, Ժիրինովսկին պատասխանել է. «Աստծո սիրուն, այ, որ թքեն մեզ վրա, ռազմակայանը կհանենք: Ծնկաչոք կխնդրեն, որ ռազմակայանը վերադարձնենք: Այդ ռազմակայանը նրանց փրկությունն է: Հակառակ դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները նրանց կջնջեն երկու կողմից, ուստի Հայաստանի մասին կարիք չկա անհանգստանալու: Նրանք մեզնից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա»:

Ահա այս տարածված մոտեցումն է մեզ ստիպում անդրադառնալ խնդրին առավել մանրամասն: Միանգամից նշենք, որ Ժիրինովոսկու հայտարարությունը իրականության խեղաթյուրում է: Որքան Ռուսաստանը պետք է Հայաստանին, այնքան էլ Հայաստանն է պետք Ռուսաստանին: Կհամարձակվենք նույնիսկ ասել, որ եթե չլինի Հայաստանը, Ռուսաստանը կարող է հայտնվել աննախանձելի վիճակում: Սա մեծամտություն չէ: Այդ պնդումը հիմնավորելու համար բավական է նայել քարտեզին:

Հայաստանը միակ երկիրն է, որը փակում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի Հարավային Կովկաս, Հյուսիսային Կովկաս և Կենտրոնական Ասիա (Վրաստանը նույնպես փակում է, սակայն միայն Հայաստանի հետ միասին, իսկ այսօր Վրաստանը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ է): Գաղտնիք չէ, որ Թուրքիայի բոլոր ժամանակների երազանքն է եղել Մեծ Թուրանի ստեղծումը, որը Եվրոպայից կձգվի մինչև Չինաստան: Եթե չլինի Հայաստանը, ապա Ադրբեջանը ուղիղ ցամաքային կապ կհաստատի Թուրքիայի հետ, դրանով Թուրքիան կկապվի Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրների հետ (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), որոնք արդեն իսկ Թուրքիայի գլխավորությամբ միջազգային կազմակերպություն են ստեղծել:

Ռուս-թուրքական հակամարտությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում ՌԴ դաշնակից թյուրքախոս երկրները և Ռուսաստանի կողմից ռազմավարական գործընկեր համարվող Ադրբեջանը որևէ կերպ իրենց լոյալությունը չարտահայտեցին Ռուսաստանին և չմիացան Թուրքիայի դեմ քայլերին: Դե պատկերացրեք, որ եթե նրանց միջև հաստատվի ուղղակի կապ, ապա նրանք նույն վայրկյանին կպոկվեն Ռուսաստանից: Նրանք երազում են, որ կարողանան ազատորեն իրենց նավթն ու գազը արտահանել Եվրոպա, նրանք երազում են դառնալ Չինաստանի և Արևմուտքի միջև կապող տրանսպորտային միջանցք, որին խոչընդոտում է միայն Ռուսաստանը, սակայն դա դեռ մի կողմ: Եթե չլինի Հայաստանը, ապա Թուրքիան, ուղղակի կապ հաստատելով Ադրբեջանի հետ, միանգամից վերջինիս ներառելու է ՆԱՏՕ-ի կազմում և կնքելու դաշինք` տեղակայելով իր զորքերը Ադրբեջանի տարածքում: Ժիրինովսկին մի ժամանակ հայտարարում էր, որ եթե Ռուսաստանը թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին, ապա Ադրբեջանը Թուրքիայի հետ դաշինք կստեղծի և թուրքական ռազմաբազաները կտեղակայվեն Դաղստանի սահմանին:

Ո'չ, պարոն Ժիրինովսկի, ճիշտ հակառակը: Հենց Հայաստանն է խոչընդոտում, որ Ադրբեջանը սպառնալիք չդառնա Ռուսաստանի համար: Ադրբեջանում կհայտնվեն թուրքական և ՆԱՏՕ-ական զորքեր հենց այն ժամանակ, երբ չլինի Հայաստանը, երբ ուղիղ ցամաքային կապ հաստատվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանից Ռուսաստանի համար սպառնալիքը կարող է նվազել միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը չլինի այդ երկրի կազմում և միանա Հայաստանին` էլ ավելի ամուր փակելով պանթուրքիզմի ճանապարհը: Հիշենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ինչպես էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները չեչենական պատերազմների ժամանակ Ադրբեջանի տարածքով աջակցում Հյուսիսային Կովկասի անջատողականներին ու ահաբեկիչներին (տե´ս Վլադիմիր Սոլովյովի «Նախագահ» ֆիլմը):

Եվ վերջապես հասնենք Հյուսիսային Կովկասին: Եթե չլինի Հայաստանը, ապա Թուրքիան և ՆԱՏՕ-ն, ըստ անհրաժեշտության, կարող են հրահրել նոր անջատողական շարժումներ ամբողջ Ռուսաստանի հարավում: Եթե ոմանք չգիտեն, ապա տեղեկացնենք, որ Դաղստանից ու Չեչնիայից մինչև Թաթարստան և Բաշկիրիա բնակվում են, որոշ մասերում` խիտ և կոմպակտ, թյուրքալեզու ժողովուրդներ, որոնք, որքան էլ կապված են Ռուսաստանի հետ, պատմությունը ցույց տվեց, որ երբ թուլանում է Ռուսաստանը, նրանք կարող են հանգիստ ապստամբել և ստեղծել անկախ պետություններ` ստանալով Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունը: ԽՍՀՄ-ի փլուզումը մի՞թե դաս չեղավ, թե որքան խոցելի է Ռուսաստանը այդպիսի ներքին խնդիրներից: Եվ ավելի խոցելի կլինի, եթե չլինի Հայաստանը, որը փակում է պան-թուրքիզմի և ահաբեկչական ցանցերի ճանապարհը:

Այստեղ միջուկային գերտերություն լինելը չի փրկի, հո՞ միջուկային զենքով չեք ռմբակոծելու սեփական երկիրը: Չեչենական երկու պատերազմ է եղել, որը փաստացի սկսվել է 1991-ից և ավարտվել 2009թ.: Հաշվեք, թե քանի տարի պահանջվեց հզոր Ռուսաստանին կարգուկանոն հաստատել Հյուսիսային Կովկասում, որքան ռեսուրս է վատնվել դրա համար: Եթե չլինի Հայաստանը, պան-թյուրքական և պան-իսլամական հրդեհը շատ դժվար կլինի մարել, եթե ոչ` անհնար:

Հետևաբար, չափազանց անհեռատես քայլ է այդպես արտահայտվել Հայաստանի հասցեին: Այո´, Հայաստանը փոքր երկիր է, այո´, տնտեսությունը թույլ է, բայց, ինչպես տեսաք, Հայաստանի գոյությունն ու հզորացումն է նաև այն երաշխիքը, որն ապահովում է Ռուսաստանի, գոնե նրա հարավի անվտանգությունն ու կայունությունը: Հատկապես Ուկրաինան և Վրաստանը կորցնելուց հետո Հայաստանին էլ կորցնելու դեպքում Ռուսաստանի առնվազն հարավը հեշտությամբ կարող է պայթել: Սա չափազանցություն չէ: Ինչպես վերևում նշվեց, այդ պատմական փորձը կա ԽՍՀՄ փլուզումից հետո, հետևաբար Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը որքան ապահովում է Հայաստանի, նույնքան էլ Ռուսաստանի անվտանգությունը: Այն նվեր չէ հայերին, ո´չ էլ փրկություն, այն Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ անվտանգության երաշխիքն է:

Հետևաբար, արժե՞ արդյոք այդպիսի անպատասխանատու հայտարարություններով ատելություն և անվստահություն սերմանել բարեկամ երկրների և ժողովուրդներ միջև, ինչպիսին են Ռուսաստանն ու Հայաստանը: Հաստատ չարժե: Պետք է Ռուսաստանում գիտակցեն, որ թքել Հայաստանի վրա, նշանակում է թքել Ռուսաստանի վրա:

Տիգրան Խաչատրյան, Past.am, վերլուծաբան

Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել