Տաքսու վարորդին առեւանգելու համար՝ 4-8 տարի ազատազրկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան քաղաքի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ մարդ առեւանգելու փաստի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Սուրեն Սարգսյանը նախնական համաձայնության գալով իր ընկեր Հարություն Դանոյանի հետ՝ 2014թ. հուլիսի 26-ին ժամը 22:30-ի սահմաններում առեւանգել են տաքսու վարորդ Հայկ Հակոբյանին:
Գործն առաջին անգամ քննության է առնվել այս տարվա ապրիլին եւ երկուսին էլ նույն մեղադրանքն է առաջադրվել, այն է՝ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի(Մարդուն առեւանգելը) երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Նշենք, որ վերջիններիս գրավի դիմաց ազատ են արձակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



