Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ աստղերի ամենատարածված պլաստիկ վիրահատությունները. մեկնաբանում է պլաստիկ վիրաբույժը

ԼԱՅՖ

Դեռ տարիներ առաջ իսկական սենսացիա էր իմանալ, որ այս կամ այն հայ աստղը քթի պլաստիկ վիրահատություն է կատարել: Իսկ ահա այսօր  քթի պլաստիկան մեր աստղերի կողմից  արվող  «ամենաանշառ » միջամտությունն է, որովհետև վերջին տասնամյակում նրանք  այնպիսի անհավանական միջոցների են դիմում, որ առողջ բանականությունն իսկապես հրաժարվում է այդ ամենը օրինաչափ համարել: Հավաստի աղբյուրների համաձայն՝  Հայստանում աստղերի շրջանում ամենատարածված պլաստիկ վիրահատական միջամտությունների ներկայիս բումը իմպլանտներն են ՝ ընդգծված այտոսկրեր կամ հյութեղ շուրթեր ունենալու  համար, կրծքի իմպլանտներ, ոտքերի մկանների իմպլանտներ, քիմքարդաշյանական սինդրոմը՝ նստատեղի իմպլանտավորում և որ ամենաանհավանականն է՝ ատամնաշարի իմպլանտավորում: Այո, այո, մեր աստղերից շատ շատերը վաղուց արդեն հրաժարվել են իրենց բնական ատամներից ու իմպլանտներ կամ ատամնաշապիկներ /վիներներ/ են կրում: Աստղերի այս անառողջ վարքագիծն, իհարկե, ոչ մի կերպ մեզ չի վերաբերում ու առավել ևս՝ անհանգստացնում, բայց բանը նրանումն է, որ նրանց օրինակը անթույլատրելի վարակիչ է հատկապես խոցելի տարիքում գտնվող մեր դեռահաս աղջիկների համար, որոնք ընդամենը 16-17 տարեկանում նախաձեռնում են պլաստիկ վիրահատություններ:Մեզ հետաքրքրող մի քանի հարցով  խոսեցինք  ոլորտի առաջատար բժիշկներից մեկի հետ, որի անունը հայտնի  նկատառումենրից ելնելով չենք հրապարակի:

-3-րդ  անգամ է քիթը վիրահատում, հիմա  էլ քթի ծայրը չի հավանում, ու որպեսզի իր ուզած  սրությունը ստանանք՝  դիմել ենք քթի ծայրի իմպլանտավորման՝ արհեստական կռճիկ ենք տեղադրել,-Նախքան հարցազրույցին անցնելը կիսվում է բժիշկը՝ դեսկթոփի վրա փակելով հանրահայտ աստղերից մեկի լուսանկարներով թղթապանակը:

-Ինչպե՞ս եք վերաբերում նման պացիենտներին.

-Որպես բժիշկ՝ ըմբռնումով: Մարդը օգնության կարիք ունի, ու ինքնահաաստատվելու համար նրան պետք է, որ իր քիթը ունենա հենց այն տեսքը, որը նա է ուզում: Սակայն չեմ կարող չնշել, որ սա ադեկվատ մարդու պահվածք չէ:

-Այսի՞նքն պլաստիկ վիրաբուժությունը լուծում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական խնդիրներ.

-Եթե խոսքը պլաստիկ-վերականգնողական վիրաբուժության  մասին է, ապա խնդիրը մարդուն բնականոն կյանք վերադարձնելն է: Տեսեք, մարդկությանը  հայտնի առաջին պլաստիկ  վիրահատությունները արվել են մարդկային ի ծնե  կամ ձեռքբերովի արատները շտկելու նպատակով: Այսինքն՝  ի սկզբանե պլաստիկ վիրաբուժությունը կոչված է եղել ոչ թե գեղեցկացնել, կատարյալ դարձնել մարդուն, այլ շտկել ու վերացնել արտաքին այլանդակություններն ու աղավաղված դիմագծերը: Այլ բան է, եթե մենք խոսում ենքէսթետիկ-վիրահատական միջամտությունների  մասին, որոնց քանակը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է  վերականգնողական պլաստիկայի դեպքերին:

-Իսկ տարիքային ո՞ր խումբն է առավել հաճախ դիմում այս միջամտություններին.

-Հայստանում, ինչպես և ամբողջ աշխարհում  մի գլոբալ խնդիր է դիտարկվում՝ էսթետիկ նկատառումներով կատարվող պլաստիկ վիրահատությունները երիտասարդացել են, ու եթե նախկինում նման միջամտությունների տարիքային հիմնական խումբը 25-35 էր, ապա այժմ այդ տարիքային խմբի մեկնարկը 16-ն է: Ամենապահանջվածը, բնականաբար, քթի պլաստիկան է, հետո շուրթերի մեծացումը, վերջերս էլ լիպոսակցիայի համար մի  16 ամյա աղջիկ դիմեց, որի ցանկությունը բնականաբար մերժվեց:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս ամենի պատճառը.

-Պատճառը միանշանակ գովազդն է, քարոզը. խոսքը սոցցանցերի աստղերի, ամսագրերի շապիկների, տեսահոլովակների ու սերիալների մեջ հայտնվող այն դեմքերի մասին է, որոնք ակամայից այսօր դարձել են գեղեցկության չափանիշներ  թելադրողներ: Բոլորն ունեն նույն դեմքի արտահայտությունը, նույն քիթն ու նույն շուրթերը:  Հասուն ու գիտակից մարդկանց  համար սա իսկապես զավեշտալի է, իսկ ահա այդ խոցելի տարիքում  գտնվող անչափահասի համար սա դառնում է կպչուն միտք, նպատակ:  Զարմանալին այն է, որ եթե նախկինում դեռահասները հնարավորինս թաքուն էին պահում իրենց քթի վիրահատությունների մասին ինֆորմացիան,  ապա հիմա հպարտությամբ դեռ գիպսի տակ գտնվող քթի լուսանկարներն են տեղադրում սոցցանցերում՝ այսպիսով յուրօրինակ ֆետիշի, ֆլեշմոբի ու կայացածության չափանիշի վերածելով պլաստիկ վիրահատություն երևույթը:

-Եվ վերջում՝ ինչ խորհուրդ կտաք  այն դեռահաս աղջիկներին, որոնք այս պահին պլաստիկ վիրահատություն են պլանավորում.

-Ժամանակները շատ արագ են փոխվում, նորաձևությունը՝ առավել ևս: Ես  գրեթե համոզված եմ, որ 10 տարի հետո այսօրվա լղոզված շուրթերը կամ միջակետի չափ քթերը նորաձև չեն լինելու, որովհետև չի կարող  մնայուն մնալ մի երևույթ, որն այդքան անբնական է: 90-ականների սկզբին էլ համատարած նորաձև էին հիպպի սանրվածքներն ու քթի պիրսինգները, հիմա նման տեսքով երիտասաարդները  միայն ծիծաղելի կլինեին, իսկ  պլաստիկ վիրահատության արդյունքները չեղարկել երբեք չի ստացվի:  Սիրեք ինքներդ ձեզ, զբաղվեք ընթերցանությամբ, ինքնակրթվեք, ու համոզված եմ, որ ձեր արտաքինի վրա թերություններ փնտրելու ժամանակ չեք ունենա: Վերջիվերջո գեղեցկությունը նախ և առաջ երիտասարդությունն է: Իսկ պլաստիկ վիրահատությունները թողեք ծերացող մեծերին ու գլամուռային աստղերին:

«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ