Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ապաստան հայցողները և փախստականներն անվճար իրավաբանական օգնության իրավունք կստանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օգոստոսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, գործադիրի ղեկավարն անդրադարձել է 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական արդյունքներին. «Ես արդեն առիթ եմ ունեցել ընդհանուր առմամբ անդրադառնալ 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի խնդիրներին: Սակայն կարծում եմ, որ արդյունքներին և մարտահրավերներին հարկ է կրկին անդրադառնալ: 

Այս տարի մեր առջև ծառացել էին թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: 2015թ.-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը: 

Սակայն, առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին՝ 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8% տոկոսով: 

Ինչպես արդեն նշել եմ՝ ուրվագծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2016 թվականի առաջին 6 ամսվա արդյունքներով կազմել է 8.9 տոկոս:
Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը ևս շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: 
Չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը վկայում է որակապես նոր՝ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին: 

Այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության և մենք պետք է ամեն ինչ անենք այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար:

Միաժամանակ, կրկին հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում: Այդ փոփոխություններն իրողություն դարձնելու համար պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք մեր տնտեսության մարտահրավերները և հետևողականորեն ու համակարգված չեզոքացնենք դրանք: 
Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև իրենց տարեկան և հեռանկարային օրակարգում գտնվող կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունները: Միայն թափանցիկ և մասնակցային գործընթացն է, որ մեզ հնարավորություն կտա ստեղծել արդյունավետ և մրցակցային գործարար միջավայր, բարձրացնել տնտեսության մրցունակությունը և կենսունակությունը»:

Կստեղծվի «Էներգաիմպէքս» ընկերություն 

Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: 
«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված գործադիրն ընդունել Õ § «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի սահմանված կարգով օտարում «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից շահագործում նույն անձնակազմով:

Լուծվում են բնակիչների բնակարանային խնդիրները 

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում, որի նպատակը ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Այդ բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ «Հայէկոնոմբանկ»-ի սեփականությունը հանդիսացող Վանաձոր քաղաքի Ս անկտ Պետերբուրգի փողոց 3 հասցեում գտնվող բնակելի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասն ընդունել է որպես ՀՀ սեփականություն և նվիրել այնտեղ բնակվող ընտանիքներին:
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Այլ որոշումներ 

Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կապահովվի 2015թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի կիրարկումը, որով սահմանվել է ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների անվճար իրավաբանական օգնության իրավունքը:
Գործադիրի մեկ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով: 
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած անձի հիշատակը հավերժացնող հուշատախտակի պատրաստման և տեղադրման կապակցությամբ ծագող հասարակական հարաբերությունները մեկ ակտով ամբողջությամբ կարգավորելու և պետբյուջեից կատարվող ծախսերի կրճատման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։

Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ, ունեցել հանդիպումներ բազմաթիվ համայնքներում: «Մենք եղել ենք նաև Մարտունիի հիվանդանոցային համալիրում, որը գտնվում է անմխիթար վիճակում և անկախությունից ի վեր այնտեղ որևէ ներդրում չի իրականացվել: Ես հանձնարարել եմ Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության նախարարություններին, մյուս գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություն: Կարծում եմ, որ այնտեղ կան մեծ հնարավորություններ՝ օպտիմալացում իրականացնել ու համար: Այդ շենքերի մեծ տարածքները բոլոր առումներով ոչ արդյունավետ են օգտագործվում», նշել է վարչապետը և հավելել, որ այդ ուղղությամբ շատ լուրջ քննարկում և աշխատանքներ պետք է իրականացվեն: 

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg