Լոնդոնի քաղաքագլուխը զգոնության կոչ Է արել Ռասել սքվերում կատարված հարձակումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները պետք Է հանգստություն պահպանեն եւ զգոն լինեն գիշերային հարձակումից հետո, որը 19-ամյա մի երիտասարդ կատարել Է Լոնդոնի կենտրոնի Ռասել սքվեր հրապարակում, ինչի հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ: Այդ մասին հայտարարել Է Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը:
«Հորդորում եմ բոլոր լոնդոնցիներին՝ զգոն լինել եւ հանգստություն պահպանել»,-ասված Է քաղաքապետի ուղերձում: Հանի խոսքով՝ մայրաքաղաքի ոստիկանությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում Է լոնդոնցիների անվտանգությունն ապահովելու համար:
Հարձակվողին բռնելու համար կիրառվել Է Էլեկտրաշոկեր: Ներկայում նա հսկողության տակ Է եւ գտնվում Է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: Նրա զոհն Է դարձել 60-ից բարձր տարիքի մի կին, որը տեղում մահացել Է ստացած վերքերից: Հինգ տուժածների՝ երեք տղամարդու եւ երկու կնոջ վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա:
Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին տեղական ժամանակով ժամը 22:30-ին քաղաքի՝ զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերից մեկում: Ռասել սքվերից ոչ հեռու Բրիտանական թանգարանն Է, այստեղ կան նաեւ բազմաթիվ հյուրանոցներ ու ռեստորաններ:
Ինչպես լրագրողներին հայտնել Է Լոնդոնի ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլին, նախնական տվյալներով՝ հարձակվողը հոգեկան խանգարում ունի: Ռոուլին նաեւ չի բացառել տեղի ունեցածի ահաբեկչական վարկածը:



