Բակո Սահակյանը հանդիպել է Ասմունքի համահայկական փառատոնի մասնակիցների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ:Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչո ւթյունից:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարեւորելով նման միջոցառումների դերը ազգային մշակույթի եւ արժեքների պահպանման, ինչպես նաեւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Նույն օրը Նախագահը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում խառը մենամարտերի եւ թայլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակությունը՝ ընդգծելով, որ սպորտի զարգացումը միշտ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



