Ավստրիան հորդորել Է Եվրամիությանը՝ «ծնկի չգալ» Թուրքիայի առջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամությունը մի շարք պահանջներ ունի որեւԷ երկրի քաղաքացիների անայցագիր ռեժիմ տրամադրելու համար, մինչդեռ Թուրքիան նման ռեժիմ ստանալու հարցում գնում Է Եվրոպային հակառակ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:
«Մենք չպետք Է ծնկի գանք Անկարայի առջեւ, ընդհակառակը, մենք պետք Է ամրապնդենք մեր հիմնական արժեքները: Անայցագիր ռեժիմ սահմանելու համար կան հստակ չափանիշներ, եւ մենք չպետք Է հրաժարվենք դրանցից: Թուրքիան այժմ զարգանում Է Եվրոպայից ճիշտ հակադիր ուղղությամբ»,-ասել Է Կուրցը գերմանական Spiegel հրատարակությանը:
Ավստրիայի արտգործնախարարության ղեկավարը նաեւ վտանգավոր Է համարել Թուրքիայից Եվրամիության կախվածությունը անօրինական միգրանտներին փախստականներով փոխանակելու ծրագրի շրջանակներում: «Չի կարելի, որ մենք խոցելի դառնանք շանտաժի համար: Ես կցանկանայի, որ Եվրոպան լինի ուժեղ ու անկախ եւ որ կարողանա իր ուժերով լուծել միգրացիոն ճգնաժամը»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



