Հենրիխ Մխիթարյանը «Էվերթոնի» հետ հանդիպման ընթացքում բարեգործության է մասնակցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը երեկ տեղի ունեցած «Էվերթոնի» հետ ընկերական հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել, նկարն էլ մակագրել է հետեւյալ կերպ. «Հրաշալի էր խաղալ իմ առաջին խաղը «Օլդ Թրաֆորդում» եւ Ուեյն Ռունիի բարեգործությանը մասնակից լինել»:
Այս հանդիպումից առաջացած ողջ հասույթը փոխանցվելու է Ուեյն Ռունիի հիմնադրամին եւ ուղղվելու է բարեգործությանը։
Նշենք, որ խաղը ավարտվել էր 0։0 հաշվով։ Մխիթարյանն էլ դաշտ էր դուրս եկել երկրորդ խաղակեսին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



