Շատ պարզ մեթոդ՝ սպիտակ հագուստից դեղին հետքերը վերացնելու համար
ԼԱՅՖԵթե Ձեր սիրելի սպիտակ հագուստի վրա դեղին հետքեր են հայտնվել, որոնք հիմնականում քրտնելու արդյունքում են առաջանում, մի շտապեք դեն նետել կամ ամառանոց ուղարկել այդ հագուստը:
Ներկայացնում ենք շատ պարզ մեթոդ, որն անսպասելի արդյունավետ է լինում այս դեպքերում:
Բաղադրիչները կգտնվեն ցանկացած տնային տնտեսուհու խոհանոցում:
Հարկավոր է.
- 1 թ.գ. ամանները լվանալու հեղուկ
- 3-4 թ.գ. ջրածնի պերօքսիդ
- 2 ճ.գ կերակրի սոդա
Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի ատամի մածուկի խտության մասսա դառնա, այնուհետև քսեք այն հագուստի այն հատվածներին, որոնք դեղնել են:
Ձեզ միայն մնում է զարմանալ, թե ինչ արագությամբ են վերանում դեղին հետքերը:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



