Վալդանոն կարծում է՝ «Ատլետիկոն» գրանդների դեմ պայքարելու օրինակ է
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գովեստի խոսքեր է շռայլել «Ատլետիկոյի» հասցեին։ Վալդանոն նշել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքային ակումբի ելույթներն ապացուցել են, որ գրանդ-ակումբների դեմ կարելի է պայքարել՝ դեռևս հանդիպումից առաջ զոհի կարգավիճակ չունենալով։
-«Ատլետիկոյի» հայտնվելը հանգեցրեց նրա, որ մյուս թիմերը ևս հավատան, որ հանդիպման մեկնարկից առաջ արդեն պարտված չեն,-ասել է Վալդանոն «Radio Mitre»-ի եթերում։
Հիշեցնենք, որ 2011-ին Դիեգո Սիմեոնեի՝ «Ատլետիկոն» գլխավորելուց հետո թիմն անհարմար մրցակից դարձավ իսպանական և ոչ միայն իսպանական ակումբների համար, դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց երկրի գավաթն ու Սուպերգավաթը, հաղթեց Եվրոպա լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում և երկու անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



