Դոլարն ու եվրոն թռիչք են գործել՝ թանկանալով 5,7 եւ 16,6 դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 24-ին, կազմել է 483.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 5.73 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.83 դրամ (աճել է 16.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 759.42 դրամ (աճել է 9.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.82 դրամ (նվազել է 0,19 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 238.06 դրամ, ոսկին՝ 17,975.06 դրամ, պլատինը՝ 15,619.5 դրամ:
Օգոստոսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



