Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լոնդոնի փողոցներում շատացել են զինված ոստիկանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Լոնդոնի փողոցներն օգոստոսի 3-ից ավելի մեծ թվով զինված ոստիկաններ են պարեկում: Այդ մասին հայտարարել են Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը եւ քաղաքի ոստիկանապետ սըր Բեռնարդ Հոգան-Հոուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Քաղաքի իշխանություններն այս միջոցներին են դիմել Եվրոպայում ծայրահեղականների՝ հաճախակի դարձած հարձակումներից հետո, մասնավորապես, Ֆրանսիայի Լազուրե ափին, որտեղ բեռնատարը մխրճվեց Նիսի առափնյա փողոցում Բաստիլի օրը տոնող բազմության մեջ:

«Հարձակումներ են տեղի ունեցել Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, եւ մեր կողմից հիմարություն կլիներ դա անտեսելը, ուստի կարեւոր Է, որ փողոցներում լինեն զինված սպաներ, որոնք կկարողանան հակազդել սպառնալիքին»,-հայտարարել Է Հոգան Հոուն:

Նրա խոսքով՝ զինված ոստիկանները քաղաքի առանձին շրջաններ պարեկելու են շուրջօրյա: Խոսքը նախեւառաջ վերաբերում Է տուրիստական տեսարժան վայրերին եւ մարդկանց կուտակումների վայրերին:

«Շատ կարեւոր Է, որ լոնդոնցիները վստահ լինեն, որ ոստիկանությունը եւ անվտանգության ծառայություններն ամեն ինչ անում են՝ ապահովելու իրենց անվտանգությունը»,-ասել Է Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել Է քաղաքի փողոցներում զինված ոստիկանների թվաքանակը 600-ով ավելացնելու պլանների մասին: Բրիտանական ոստիկանությունը նաեւ ծրագրում Է զենքի կիրառում ուսուցանել եւս 1500 ոստիկանների:

Վերջին ամիսներին Եվրոպայում կատարվել են ծայրահեղականների մի շարք հարձակումներ: Նիսի զանգվածային սպանությունից բացի, հուլիսի վերջին հրաձգություն Է տեղի ունեցել Մյունխենի առեւտրական կենտրոններից մեկում:

Մի քանի օրից ծայրահեղականները Ֆրանսիայի Նորմանդիայի մարզի Սենտ Էտիեն դյու Ռուվրե քաղաքում հարձակվել են եկեղեցու վրա: Նրանք սպանել են քահանային եւ վերքեր հասցրել ծխականներից մեկին: Ավելի ուշ պարզվել Է, որ հարձակվողներից մեկը գտնվում Էր ոստիկանության հսկողության տակ:

Հարձակումների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել Է շատ երկրներում, նաեւ Բրիտանիայում, արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել