Թրամփը Բարաք Օբամայի կառավարման տարիներն աղետ Է համարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ի պատասխան գործող նախագահ Բարաք Օբամայի քննադատության, վերջինիս մեղադրել Է թուլության մեջ, իսկ նրա կառավարման տարիները որակել Է աղետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Նայեք Ուկրաինային: Նա խոսում Է Ուկրաինայի իրադրության եւ այն մասին, թե ինքն ինչ խիստ Է գործում Ռուսաստանի նկատմամբ: Մինչդեռ նրանք խլեցին Ղրիմը»,- ասել Է Թրափը Fox News հեռուստաալիքին տված հարզազրույցի ժամանակ:
Թրամփը նաեւ քննադատել Է ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում եւ վերստին նախագահին մեղադրել Է անվճռականության մեջ:
«Նա թուլություն հանդես բերեց, նա գործուն չԷր»,- ասել Է Թրամփը՝ Օբամային համարելով ամենավատ նախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ:
Օգոստոսի 2-ին Օբաման խիստ քննադատության Էր ենթարկել Թրամփին՝ հայտարարելով, որ նա միջազգային հարաբերությունների բնագավառում բավականաչափ գիտելիքներ չունի նախագահ լինելու համար:



