Ապրիլ-հունիս ամիսներին Մերձավոր Արեւելքում բնակվող ազգությամբ հայ 581 քաղաքացի հայկական անձնագիր է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում Արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է օտարերկրյա պետություններում վավերական 581 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:
Եվ այժմ կառավարության վաղվա նիստի օրակարգ է ներառվել արտգործնախարարությանը՝ այդ անձնագրերը տրամադրելու ծախսերը փոխհատուցելու համար 36 միլիոն 540 հազար դրամ հատկացնելու մասին որոշումը:
Նշենք, որ այդ անձնագրերից 349-ը տրամադրվել են Դամասկոսում, 150-ը` Հալեպում, 63-ը` Լիբանանում եւ , 19-ը` Բաղդադում գտնվող ՀՀ դեսպանություններում՝ ՀՀ քաղաքացիներին եւ ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն եւ դիմել են առաջին անգամ հայկական անձնագիր ստանալու համար:
Ըստ նախագծի հիմնավորման՝ անձնագրերի տրամադրմամբ մեր կառավարությունը փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



