Ինդոնեզիան մերժել է Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի կառավարությունը հույս ունի պահպանել բարեկամական հարաբերությունններ Թուրքիայի հետ, չնայած հրաժարվել է փակել երկրում այն դպրոցները, որոնք կապ ունեն Ֆեթուլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հիմնադրամի հետ, հայտնում է The Jakarta Post թերթը:
Երկրի արտգործնախարար Ռետնո Մարսուդին հիշեցրել է Անկարային, որ Ինդոնեզիան անշեղորեն հարգում է այլ երկրների օրենքները ու ինքնիշխանություննը, հենց այդ պատճառով էլ հույս ունի, որ Ինդոնեզիայի նկատմամբ էլ նույն վերաբերմունքը կլինի: Նա շեշտել է, որ մերժում է դիվանագիտական ուղիներով փոխանցված Անկարայի պահանջը՝ ինը ուսումնական հաստատություններ փակելու մասին: «Կրթության նախարարության հետ ացկացվել են խորհրդակցություններ, այդ դպրոցների կողմից Ինդոնեզիայի օրենքների որեւէ խախտում չի արձանագրվել»- նկատել է Մարսուդին:



