Իրանում տեղի ունեցած երկրաշարժը Մեղրիում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.56 աստիճան և արևելյան երկայնության 46.67 աստիճան (Իրանի Իսլամական Հանրապետություն):
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ



