Արկադիուշ Միլիկը տեղափոխվել է «Նապոլի»
ՍՊՈՐՏԱմստերդամի «Այաքս»-ի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը տեղափոխվել է «Նապոլի»:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ իտալական ակումբի նախագահ Աուերլիո Դե Լաուրենտիսի թվիթերյան էջից , Արկադիուշ Միլիկն արդեն անցել է բուժզննում և պայմանագիր կնքել նեապոլյան ակումբի հետ: Պայմանագրի մանրամասները դեռևս չեն հրապարկվում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը կազմելու է 25 միլիոն եվրո: «Նապոլի»-ում Արկադիուշ Միլիկը հանդես է գալու 99 համարի մարզաշապիկով: Լեհաստանի հավաքականի ռմբարկուներից մեկը դիտարկվում է որպես Գոնսալո Իգուաինին փոխարինելու հիմնական թեկնածու:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



