Հաշտեցման ռուսական կենտրոնն ավելի քան 18 տոննա մարդասիրական օգնություն Է ուղարկել Հալեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ավտոմոբիլային շարասյուների կազմում ավելի քան 18 տոննա մարդասիրական բեռ Է ուղարկվել Հալեպի փախստականների անցակետերի շրջաններ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասված Է Կենտրոնի հաղորդագրությա ն մեջ:
Հմեյմիմ ավիաբազայից քաղաքացիական անձանց եւ զենքը վայր դրած զինյալների դուրս գալու անցակետերի մոտ ծավալված մարդասիրական կենտոններ կհասցվեն անհատական սննդաբաժիններ, մթերքի հավաքանիներ, ալյուր, շաքար, զանազան ձավարեղեն, ձկան եւ մսի պահածոներ: Մարդասիրական բեռով ավտոշարասյուներն ավելի քան 500 կիլոմետր վտանգավոր ճանապարհ պետք Է հաղթահարեն փախստականներին առաջին անհրաժեշտության իրերով ապահովելու համար:
Հումանիտար ավտոշարասյունը նաեւ Հալեպ կհասցնի դեղորայք՝ առաջին բուժօգնություն ցույց տալու համար, նշված Է հաղորդագրության մեջ:



