Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ, տներ են վնասվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ են վնասվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Կարկուտին զուգահեռ եղել է ուժգին քամի, սելավ: Որոշ ճանապարհներ ջրածածկվել են, վնասվել են տների տանիքներ, էլեկտրասյուներ, գազատարեր: Գրանցվել են ծառերի տապալվելու և պատերի փլուզման մի շարք դեպքեր: Վնասվել են շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Ըստ Արտակ Բեգլարյանի՝ բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան, քաղաքացիները վնասվածքներ չեն ստացել: Ներկայում արագ տեմպերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



