Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի. ՀՀ վարչապետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային տնտեսական աճի և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները: Սակայն, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, ոÖ € առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության և առաջ եկող խոչընդոտներին ժամանակին և արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական : Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով»: 

Վարչապետն ընդգծել է, որ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է եղել խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ: Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունա բերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով: «Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվ ել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն ԱՄՆ դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի չափով նվազում: 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տ եղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետն՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության սկզբի նախանշաններ: «Անհրաժեշտ է, որ ջանքերն ուղղված լինեն նրան, որ այդպիսի փոփոխության հնարավորությունը վերածվի փաստի: Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Առկա հաջողությունները պետք է միայն որպես հիմք ծառայեն հետագա բարեփոխումների և համապարփակ զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործման համար: Այսօր ծայրահեղ կարևորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը և զարգացումը, ինչպես նաև հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը և առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը: Եզրակացնելով, կարող եմ փաստել, որ ներկայումս, չնայած մի շարք ռիսկերի առկայությանը, տնտեսական զարգացումները կրում են դրական բնույթ, և մեր հիմնական միջնաժամկետ նպատակներից պետք է հանդիսանա առկա հաջողությունների ամրապնդումը, ռիսկերի անընդհատ մոնիթորինգը և չեզոքացումը, ինչպես նաև առավել ներառական տնտեսական աճի ապահովումը», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը կարևորել է համատեղ ուժերով առկա խնդիրների լուծումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հրապարակային առաջարկություններին և մոտեցումներին: 

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում տնտեսական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, առևտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված առաջարկություններ և դիտարկումներ, անդրադարձ կատարել առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ