Յըլդըրըմն ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից պահանջել է իրենց հանձնել Գյուլենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդն Անկարա կատարած այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Հանդիպմանը Դանֆորդը դատապարտել է հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականների կողմից նախաձեռնած ռազմական հեղաշրջման փորձը և հայտարարել, որ ԱՄՆ-ն շարունակելու է տարբեր ոլորտներում համագործակցությունը թուրքական կողմի հետ:
Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը Դանֆորդին խնդրել է ամենասեղմ ժամկետներում իրենց հանձնել ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



