Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օգոստոսի 2-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերի համար այս օրը ոչ միայն հաջողակ է, այլև նշանակալի: Իրադրությունը չի հանդուրժում շտապողականություն, հակում է անկեղծության, ուղղամտության, արդար խաղի: Ունեք բոլոր հնարավորությունները համոզիչ հաղթանակի համար: Արժե ավելի ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքով: Հարմար օր է ցուցադրական գործողությունների, սպորտային և այլ պարապմունքների համար: Ժամանակն է ազատվելու նախկինի տհաճ մնացորդներից:

Ցուլ

Ցուլերի համար օրը կարող է դառնալ սահման, որից այն կողմ սկսվում է այլ կյանք: Հնարավոր է, որ ինչ-որ բան հիմնովին և մեկընդմիշտ փոխվի տանը, բնակավայրում: Կարող է փոխվել ընտանիքի կամ աշխատանքային կոլեկտիվի կազմը: Բացառված չէ, որ ավելի խիստ դառնա օրակարգը, ավելի հստակ բաշխվեն դերերը: Չի խանգարի անվտանգության և ազդանշանային համակարգերի ստուգումը, որոնք ապահովում են ձեր տան և շրջակա տարածքների անվտանգությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ավելի հեռատես լինել շրջապատի ընտրության հարցում: Տվյալ հարցին լուրջ մոտեցումը կարող է պայմանավորված լինել տնային իրավիճակով, երեխաների կարիքներով, մասնագիտական ծրագրերով, ինչպես նաև հուսալիության, պաշտպանվածության, կայունության ընդհանուր պահանջով: Արժե խուսափել օրենքի կամ ինչ-որ մեկի շահերը ներկայացնող, ուսուցչի, վերահսկողի, պահակի դեր կատարող որոշակի մարդու հետ մտերմավարությունից:

Խեցգետին

Խեցգետինների ուշադրությունը կարող է պահանջել բյուջեն կամ ակտիվների ընդհանուր ցուցակը: Ձեռք բերածը պահպանելու և ապագա բարեկեցության համար հուսալի հիմք գցելու համար արժե ճշտել տնտեսական սկզբունքները, որոնցով ղեկավարվում եք, և դրանցում մտցնել իրավիճակի թելադրած շտկումները: Աստղերը խորհուրդ են տալիս այդ հարցին պատասխանատու վերաբերվել, եթե մտադիր եք որևէ երկարաժամկետ ծրագիր իրականացնել:

Առյուծ

Կարևոր օր է այն Առյուծների համար, ովքեր իրենց առջև մասշտաբային նպատակներ են դնում: Արժե օգտագործել այն սթափ ինքնագնահատականի և ռազմավարական ծրագրման համար: Մի շարք տհաճություններ անցյալում են, սակայն պետք է մոռացվեն նաև դրանց հետ կապված սովորությունները: Հնարավորություն կստանաք նորից գործառնության մեջ դնելու հիմնական ծրագիրը և շարունակելու աստիճանական առաջընթացը:

Կույս

Կույսերին կարևոր է հստակ տեսնել իրերի էությունը, օբյեկտիվ մտածել: Օրը հարմար է ներքին ինքնորոշման և ձեր կյանքի կարևորագույն ոլորտներում կարգ հաստատելու համար: Կարելի է ուրվագծել աշխատանքների շարունակման ծրագիրը, զբաղվել ռեսուրսների, ունեցվածքի գնահատմամբ, հնարավոր առավելագույն հստակություն մտցնել ընտանիքի, մասնագիտության, բնակարանի, ստեղծագործության, երեխաների դաստիարակության հետ կապված հարցերում:

Կշեռք

Կշեռքները կարող են վերադառնալ անձնական և կոլեկտիվ ծրագրերին, որոնց սկիզբը վաղուց է դրվել: Այսօր անհրաժեշտ է մտածել ոչ միայն այսրոպեական իրողությունների, այլև հեռավոր ապագայի մասին: Անկախ ձեր ներկա կարգավիճակից և պահանջներից՝ աստղերը խորհուրդ են տալիս պարզել հարաբերությունները ձեզ հետաքրքրող մարդկանց հետ, վերլուծել առաջնորդության հնարավորությունները և դրա հետ կապված պատասխանատվությունը:

Կարիճ

Օրը նշանակալի է փառասեր Կարիճների համար, ովքեր կարիերայի, ուսման, անձնական հեղինակության բարձրացման ծրագրեր են կազմում: Նրանց խորհուրդ է տրվում գնահատել ոչ միայն սեփական որակները, որոնք անհրաժեշտ են ծրագրած բարձունքների նվաճման համար, այլև աճի համար անհրաժեշտ ակտիվների առկայությունը: Հնարավոր է ստիպված լինեք եկամտի նոր աղբյուրներ փնտրել կամ հները պաշտպանելու եղանակ գտնել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում է երկար սպասված շրջադարձ դեպի լավը: Այսօրվա միտումները ձեզ դուր կգան, եթե հոգնել եք թաքնվել, սպասել, դիմանալ, հարմարվել: Անցյալում են մնում որոշ անհաջողություններ, սխալներ: Չարժե թաքցնել ձեր հիմնական մտադրությունները և համոզմունքները: Որքան վառ ձեզ ցուցադրեք, այնքան մարդկանց ավելի լայն շրջանակ ձեզ կնկատի, սակայն արժե ավելի խտրաբարո լինել և չձգտել անմոռանալի տպավորություն թողնել բոլորի վրա:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը նոր ուժեր է տալիս դժվարությունները հաղթահարելու համար և խոստանում է հուսալի պաշտպանություն: Կարող են պայմաններ ձևավորվել հետագա ծրագրային փորձարկումների, ռիսկային, բայց հետաքրքիր և հեռանկարային գործի շարունակության համար: Այս օրը կօգնի ձեզ զգալ հոգևոր կամ այլ աջակցություն, տեսնել նոր հորիզոններ և նույնիսկ հավատալ անհնարինին: Ոգևորությունը կարող է դիպչել ստեղծագործության, ֆինանսների, կարիերիայի, բիզնեսի հետ կապված ոլորտներին:

Ջրհոս

Ջրհոսների համար այսօր կարևոր է գործընկերոջ, ղեկավարի, գործակալի, ամուսնու կամ այլ մարդու անձը, ով ունակ է ազդել նրանց ծրագրերի իրականացման վրա: Հատուկ արժեք կստանա ավագ ընկերոջ, ուսուցչի անձը: Եթե դուք փորձառու եք, կարող եք ինքներդ ստանձնել այդ դերն ուրիշների նկատմամբ: Բիզնեսում և ստեղծագործության մեջ կարևոր է գովազդի գործոնը: Պրագմատիկներին խորհուրդ է տրվում ավելի շատ հավատալ հաջողությանը, իսկ երազկոտներին՝ գնահատել հուսալի մարդկանց, ում կարելի է ապավինել:

Ձկներ

Ձկներին այս օրը կօգնի հասկանալ իրենց պարտականությունների շրջանակը, ինչպես նաև գնահատել սպասվող աշխատանքի ծավալները և դրա կատարման կոնկրետ ժամկետները: Պայմաններ կան վերադառնալու հետաձգված գործերին: Կարող է խստացվել կամ վերջնականապես որոշվել առօրյա ժամանակացույցը, պարզվել ստեղծագործական ծրագրերի իրագործելիության հարցը: Հարմար պահ է նոր աշխատավայրում աշխատանքի անցնելու համար:
 

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել