Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը. անգամ որսորդական զենքերն են հետ պահանջում.«Հայկական ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը։ Այս տեղեկությանը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ։
Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։ Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնևմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։ «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու».– հավելել է նա։
Հ.Գ. Ի դեպ, բացի այն, որ ոստիկանությունն արգելել Է զենքի վաճառքը, մեր տեղեկություններով՝ նաև որսորդներից և զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը։



