Դոնալդ Թրամփն ամերիկյան լրատվամիջոցներին կողմնակալության համար է մեղադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան առաջատար լրատվամիջոցներն առանձնահատուկ կողմնապահություն և միակողմանի վերաբերմունք են ցուցաբերում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին տեղեկության փոխանցման ընթացքում: Նման մեղադրանքով է հանդես եկել անձամբ միլիարդատեր Թրամփը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պարզապես անհավանական է, որքան են մեդիայի միջոցներն աղավաղում ամեն ինչ, որքան միակողմանի և կողմնակալ են նրանք մեր հանդեպ»,- դժգոհել է քաղաքական գործիչը:
Վերջին օրերին ԶԼՄ-ները խիստ քննադատում են Թրամփին` նրան վերագրելով ԱՄՆ զինված ուժերի կապիտան Խումայուն Խանի ծնողների վրա հարձակման համար: Վերջինս մահացել է Իրաքում 2004-ին և հետմահու պարգևատրվել է մեդալներով: Նրա ծնողները դատապարտել են Թրամփին` մուսուլմանների մուտքը երկիր փակելու մասին հայտարարությունների համար:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



