Շվեյցարիան Բրյուսելին տեղեկացրել է ԵՄ-ին անդամակցության հայցը հետ կանչելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիան Բրյուսելին պաշտոնապես տեղեկացրել է Եվրամիությանն անդամակցության շուրջ իր հայտը հետ կանչելու մասին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը՝ պարզաբանելով. խորհրդարանն ավելի վաղ կողմ է արտահայտվել հայտը հետ կանչելուն:
Նշենք, որ հայտը ներկայացվել է 1992 թվականին: «Մենք երկկողմ համաձայնագիր ունենք մեր ամենամոտ գործընկերոջ՝ Եվրամիության հետ, բայց մենք չենք ցանկանում անդամակցել կառույցին»,- Վալորբ քաղաքում Շվեյցարական Հաադաշնության հիմնադրման 725-ամյակի տոնակատարության ժամանակ հայտարարել է Բուրկհարտերը:
Հունիսի 15-ին հայտը հետ կանչելու օգտին հանդես է եկել շվեյցարական խորհրդարանի Ստորին պալատը՝ հաստատելով մարտին Ազգային խորհրդի կողմից ընդունած նույնանման որոշումը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



