Ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ, 24-ին՝ մեղադրանք առաջադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016թ. հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:
Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 եւ 235 հոդվածներով: Այսօր էլ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ:



