Եգիպտոսի վարչապետը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին:
Վարչապետի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը, որին Եգիպտոսը բախվում է հունվարի 25-ի հեղափոխությունից հետո, դարձել է բնակչության թվի ավելացումը: Նա ընդգծել է, որ դա բացասական է ազդում երկրի բյուջեի վրա:
Ավելի վաղ Եգիպտոսի ազգային խորհրդի փորձագետ Թարիկ Թաուֆիկը հայտարարել է, որ 2030 թվականին Եգիպտոսի բնակչության թիվը կհասնի 140 մլն-ի: Վերջին տարիներին Եգիպտոսում ծնելիության համաթիվը աճել է 35 տոկոսով:
Ներկայում Եգիպտոսի բնակչության թիվը կազմում է 90 մլն: 1984 թվականից սկսված երկրի բնակչության թիվն ավելացել է 2 անգամ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



