Ի՞նչ տեսք ունի Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատունը (ցնցող լուսանկարներ)
ԼԱՅՖ
Բրիտանական The Daily Mail պարբերականը ցուցադրել է Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատան ինտերիերը, որը նախկինում պատկանել է միլիարդատեր Սուլթան բեն Աբդել Ազիզին՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Տունը վաճառքի էր հանվել 3 տարի առաջ սեփականատիրոջ մահից հետո ու համարվում է Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի ամենաթանկ օբյեկտը: Սկզբնապես այն արժեր 300 մլն եվրո, սակայն 3 տարում այն այդպես էլ չի հաջողվել վաճառել:
Ներկայում այն արժե 280 մլն եվրո: Անշարժ գույքի գործակալությունում, որը զբաղվում է դրա վաճառքով, արդեն հայտնել են երկու հնարավոր գնորդի մասին Սաուդյան Արաբիայից ու Ռուսաստանից, ում անունները չեն հրապարակվում:
Տունը գտնվում է Հայդ-պարկից ոչ հեռու, ունի 45 ննջարան: 1990-ականներին տան ինտերիերով զբաղվել է փարիզցի դիզայներ ու լուսանկարիչ Ալբերտո Պինտոն:




















































