ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին եւ խմբի մյուս անդամներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին եւ ձերբակալված այլ անձանց տեսակցելու եւ նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:
Ինչպես փոխանցում են ՄԻՊ գրասենյակից, արդեն իսկ այցելություն է իրականացվել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Պավել Մանուկյանին եւ այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է եղել նաեւ ուսումնասիրել նրանց պահման պայմանները եւ բուժօգնության կազմակերպման վիճակը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



