Սերգեյ Մովսիյանը հաղթել է Պարդուբիցե ավանդական բաց մրցաշարում
ՍՊՈՐՏՉեխիայի Պարդուբիցե քաղաքում ավարտվել է ավանդական բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրի 291 շախմատիստ: Մրցաշարին Հայաստանից մասնակցում էր Սերգեյ Մովսիսյանը: Հայ շախմատիստը առաջնությունն անցել է առանց պարտության և 9-ը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ դարձել է մրցաշարի հաղթող: Մովսիսյանը նաև 11 կետով բարձրա ցրել է իր անհատական վարկանիշը:
Տեղեկությունը հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Պարդուբիցե մրցաշարի մասնակցիների թվում էին 45 գրոսմայստեր, 65 միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



